1lurer.am Որոշ ապրանքներ՝ մոշ, կեռաս, ազնվամորի, սեպտեմբեր ամսվա համար արտահանման պոտենցիալ այլևս չունեն, դրանք հանել ենք արտահանման աջակցության ծրագրից, փոխարենը արտահանման աջակցության համար ավելացրել ենք ծաղիկը։ Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 3-ի նիստին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Որոշ երկրների դեպքում 37 դրամ էր, մի մասի համար՝ 50 դրամ։ Ընդհանուր առմամբ բոլոր երկրների համար արտահանման աջակցությունը 50 դրամ ենք տալիս։ Վերամշակման նպատակով մթերվող դեղձի և թզի փոխհատուցման ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգում ենք։ Մնացած աջակցության ծրագրերը, որոնք նախորդիվ կային՝ միրգ-բանջարեղենի համար արդեն իսկ ընդունված, պահպանված են»,- ասաց նա։
Այս տարվա հունվար-հուլիսն ամփոփվել են արդեն, և, ըստ նախարարի, այս ծրագրերն իրենց խնդիրն ամբողջությամբ լուծել են։ Եթե անցած տարվա առաջին 7 ամսում 865 մլն դոլարի ագրոպարենային արտադրանք է արտահանվել՝ սկսած մրգից, բանջարեղենից մինչև վերամշակված արտադրանք, ապա այս տարի՝ հուլիսը ներառյալ, ընդամենը 1,85 տոկոսով պակաս է արտահանվել՝ 849 մլն դոլարի։ Հաշվի առնելով տեմպերը՝ նախարարը կարծիք հայտնեց, թե օգոստոսին կարող են գերազանցել արդյունքը։
«Այսինքն՝ արտահանումների ծավալի խնդիրը լուծված է, և մենք արտահանում ենք և դիվերսիֆիկացնում ենք»,- ասաց նա:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում