factor.am Ռուսաստանից Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով Հայաստան առաքվել դիզվառելիքի հերթական խմբաքանակը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝989 տոննա ընդհանուր քաշով դիզելային վառելիքը 17 ցիստեռն վագոններով Բիլաջարի կայարանից ուղարկվել է Բոյուք-Քեսիկ կայարանի ուղղությամբ։
Հավելենք, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով մատակարարվել է ավելի քան 55,000 տոննա հացահատիկ, մոտ 9,000 տոննա պարարտանյութ, 1,414 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1,114 տոննա ածուխ և 334 տոննա փայտանյութ։