Խաչատուր Խաչիկյանը նշանակվել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ | 1lurer.am

Խաչատուր Խաչիկյանը նշանակվել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ

1lurer.am Խաչատուր Խաչիկյանը նշանակվել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ։ Որոշումն ընդունվել է Կառավարության նիստում:

«Որպես կոմիտեի նախագահի առաջին տեղակալ՝ նախորդող 8 տարիների ընթացքում բավականին հաջող համագործակցել ենք Կառավարության անդամների մեր գործընկերների հետ: Ստանձնելով կոմիտեի նախագահի պաշտոնը՝ պատրաստակամ եմ նույն եռանդով ջանքերս ներդնել ՀՀ անվտանգության և բարօրության բարձրացման նպատակով»,- ասել է Խաչիկյանը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետը որոշում էր ստորագրել Խաչատուր Խաչիկյանին Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն