Հայաստանը ՕՊԵԿ-ից 80 մլն եվրոյի վարկ կստանա | civilnet.am

Հայաստանը ՕՊԵԿ-ից 80 մլն եվրոյի վարկ կստանա | civilnet.am

civilnet.am Հայաստանը ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) միջազգային զարգացման հիմնադրամից 80 մլն եվրոյի վարկ կստանա։ Կառավարությունը սեպտեմբերի 3-ի նիստում հավանություն է տվել այդ վարկային համաձայնագրի հաստատմանը։

Նախագծի համաձայն՝ վարկային միջոցները պետք է օգտագործվեն մինչև սեպտեմբերի 30-ը։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ համաձայնագիրը միտված է երկրում մրցակցային միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը և պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը։

Վարկը տրամադրվում է 18 տարի ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ։ Վարկի տարեկան տոկոսադրույքը լողացող է՝ կազմված 6-ամսյա EURIBOR-ից և 1,56 տոկոսից, որը 2026-ի հուլիսի դրությամբ կազմել է 4,241 տոկոս։ Մայր գումարի մարումն իրականացվելու է 2031-ի հուլիսից մինչև 2044-ի հունվարը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն