factor.am Եվրոպական խորհրդարանի Միջազգային առևտրի հանձնաժողովը (INTA) 35 կողմ, 2 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանից Եվրոպական Միություն արտահանվող ապրանքների համար առևտրային արտոնությունների և մաքսատուրքերի ժամանակավոր ազատականացման նախագիծը։
Այս մասին հայտնում է Factor TV-ի թղթակիցը Բրյուսելից։