Քաղաքաշինական խախտումներով շինություններին դրական եզրակացություն տալու համար 6 անձ է ձերբակալվել | hetq.am

Քաղաքաշինական խախտումներով շինություններին դրական եզրակացություն տալու համար 6 անձ է ձերբակալվել

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, որոնց թվում են Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք։

Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ վերջիններս մեղադրվում են քաղաքաշինական նորմերի խախտմամբ կառուցված շինություններին դրական եզրակացություն տալու գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու դիմաց կաշառք ստանալու համար։

Քրեական վարույթի շրջանակում, ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 6 անձ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն