Կլուծվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 15 ընտանիքների բնակարանային խնդիրը. Կառավարությունը որոշում է ընդունել | hetq.am

Կլուծվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 15 ընտանիքների բնակարանային խնդիրը. Կառավարությունը որոշում է ընդունել

Գործադիրն ընդունել է որոշում՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում բնակապահովման իրավունքը վերականգնած ընտանիքներին ուղղակի ֆինանսական աջակցության կամ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակելի տարածքով ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Արդյունքում՝ պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում, կլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 15 ընտանիքների բնակարանային խնդիրը»,- նշվում է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն