«88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ | azatutyun.am

«88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ | azatutyun.am

azatutyun.am «Ազատության» հարցին ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից այսօր տեղեկացրին, որ «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ:

Թե որ հոդվածով է հարուցվել քրեական վարույթը և այժմ որ կառույցում է այն քննվում, Դատախազությունից տեղեկություն չտրամադրեցին:

Նարեկ Նալաբանդյանի անունը վերջին շրջանում հաճախ էր կապվում վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: Մամուլը գրում էր, թե մարզերում գործող խանութները խլվում են սեփականատերերի ձեռքից, որոնք հետագայում դառնում են «88» սուպերմարկետ, և որ դա տեղի է ունենում վարչապետի տիկնոջ համաձայանությամբ։

Ինքն՝ Աննա Հակոբյանն, անցած տարի հերքել էր այս տեղեկությունը՝ պնդելով, որ որևէ առնչություն չունի «88» սուպերմարկետների ցանցի հետ:

Այսօր էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հանձնարարեց վարույթներ նախաձեռնել պարզելու համար, թե արդյոք նորահայատ մեծահարուստ գործարար Նարեկ Նալաբանդյանն է իրականում փորձում վարչապետի ընտանիքի անունը կապել իր բիզնեսների հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն