Երրորդ դատավորն է հրաժարվել կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործը քննելուց

Երրորդ դատավորն է հրաժարվել կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործը քննելուց

Երրորդ դատավորը, որի մոտ ուղարկվել էր կաթողիկոսին առնչվող վարույթը, դարձյալ դիմել է գործի ընդդատության հարցը պարզելու։

Առաջին անգամ գործը մակագրվել էր դատավոր Հակոբ Մանուկյանին, որը ինքնաբացարկ էր հայտնել շահերի բախման պատճառաբանությամբ, երկրորդ դատավոր Սերժ Ռուշանյանը գործը ուղարկել էր Երևանի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ ընդդատության հարցը պարզելու։

Այժմ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ դարձյալ պարզելու, թե որ դատարանին է ընդդատյա այս վարույթը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն