news.am «KazTransOil» ընկերությունն առաջին անգամ նավթի տարանցում է իրականացրել Ղրղզական Հանրապետությունում, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
Առաջին խմբաքանակն այս ուղղությամբ ուղարկվել է ընթացիկ տարվա օգոստոսի 15-ին, իսկ 2026 թվականի օգոստոսի արդյունքներով՝ Ղազախստանի տարածքով դեպի Ղրղզստան նավթի տարանցման ծավալը հասել է 35 հազար տոննայի։
Նավթը մատակարարվում է ընկերության մայրուղային նավթամուղերի համակարգով մինչև «Շաղիր» նավթալցման կետ, որտեղ այն լցվում է երկաթուղային ցիստեռններ՝ ստացողին հետագա առաքման համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում