shantnews.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ներկայումս զինամթերք չի մատակարարում իր դաշնակիցներին՝ սեփական պաշարները համալրելու նպատակով, սակայն չի հստակեցրել, թե խոսքը ռազմական արտադրանքի որ տեսակների մասին է։
«Մենք դրանք (զինամթերքը — խմբ.) պահում ենք մեզ համար՝ փոխանակ վաճառելու ուրիշներին»,-գրել է նա Truth Social սոցիալական հարթակում՝ մեկնաբանելով զինամթերքի մատակարարումների հարցը։
Թրամփը կոնկրետ չի հստակեցրել, թե խոսքը զինամթերքի որ տեսակների մասին է, սակայն ասել է, որ դաշնակիցներին վաճառքը շուտով կվերսկսվի՝ հստակ ժամկետ չնշելով: