Նեթանյահու․ Իրանում իշխանափոխությունը «գլխավոր խնդիրն» է և «հասանելի նպատակ» | azatutyun.am

Իրանում իշխանափոխությունը «գլխավոր խնդիրն» է և «հասանելի նպատակ». Նեթանյահու | azatutyun.am

azatutyun.am Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի իշխանափոխությունն իր երկրի առջև կանգնած «գլխավոր խնդիրն» է համարում՝ պնդելով, որ այդ նպատակն իրագործելի է։

«Այս ռեժիմն այժմ երերում է։ Այն ավելի թույլ է, քան երբևէ և պայքարում է գոյատևման համար», – սեպտեմբերի 3-ին Իսրայելի ռազմական ղեկավարության մասնակցությամբ միջոցառման ժամանակ հայտարարել է Նեթանյահուն։

Իսրայելի վարչապետի խոսքով՝ իրենք կարող են «մեկընդմիշտ վերացնել սպառնալիքը՝ տապալելով Իրանի ռեժիմը»։ «Դա մեր առջև դեռ կանգնած գլխավոր խնդիրն է, բայց այն մոտ է։ Դա անհնար չէ, այն հասանելի է», – ասել է նա։

Նեթանյահուն պնդել է, որ Իրանի իշխանությունների թուլացումն է նաև պատճառը, որ Թեհրանն այլևս հարձակումներ չի իրականացնում Իսրայելի դեմ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն