Թուրքիան և Ադրբեջանը օգնում են ԱՄՆ-ին, որպեսզի Իրանը տնտեսական հետևանքներ կրի․ Վենս | factor.am

Թուրքիան և Ադրբեջանը օգնում են ԱՄՆ-ին, որպեսզի Իրանը տնտեսական հետևանքներ կրի․ Վենս | factor.am

factor.am ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հինգշաբթի Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան, Ադրբեջանը և մի շարք այլ երկրներ օգնում են Միացյալ Նահանգներին ապահովել, որ Իրանը տնտեսական հետևանքներ կրի առևտրային նավերի ուղղությամբ կրակ բացելու համար։

BBC-ի փոխանցմամբ՝ Վենսին հարցրել են Իրանի մեկուսացմանն ուղղված տնտեսական միջոցների և այն մասին, թե ինչպես կարող են դրանք հաջողություն ունենալ առանց Չինաստանի մասնակցության։ Նա պատասխանել է, որ կարծում է՝ Չինաստանը «պատրաստ է համագործակցել այս հարցում»։

Անդրադառնալով այլ երկրներին՝ Վենսը նշել է, որ Թուրքիան, Ադրբեջանը, Կատարը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան օգնում են Միացյալ Նահանգներին։

«Եթե նայեք Թուրքիային, Ադրբեջանին, Կատարին, ԱՄԷ-ին, Սաուդյան Արաբիային, եթե նայեք ամբողջ աշխարհին, ապա իրականում բազմաթիվ երկրներ ոչ հրապարակային ձևով շատ օգտակար քայլեր են ձեռնարկում՝ օգնելու մեզ ապահովել, որ իրանցիները տնտեսական հետևանքներ կրեն առևտրային նավերի ուղղությամբ կրակ բացելու համար»,- ասել է Վենսը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն