azatutyun.am Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրաժարվել է քննել Ռուսաստանի դեմ ներկայացված 879 բողոքները։ Դրանք վերաբերում են 2022 թվականի սեպտեմբերի 16-ից առաջ կատարված խախտումներին։
Բողոքները, ի թիվս այլ բաների, վերաբերում էին կալանքի պայմաններին, արդար դատաքննության իրավունքի խախտումներին, սեփականության իրավունքներին, խոսքի ազատության սահմանափակումներին և տեղաշարժի ազատությանը: Դատարանը միակ բացառությունը կատարել է Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման հետ անմիջականորեն կապված բողոքների համար:
Դիմումատուները տարիներ շարունակ սպասել են իրենց բողոքների վերաբերյալ որոշման. դատարանի կողմից մերժված ամենավաղ բողոքը ներկայացվել է 2007 թվականին։
Դատավորները քաղաքացիների փաստարկները համարել են «պոտենցիալ հիմնավորված», սակայն կարճել են վարույթը: ՄԻԵԴ-ի դիրքորոշումն այն է, որ այս գործերը «չեն բարձրացնում հարցեր, որոնք էական նշանակություն ունեն Ռուսաստանի պատասխանատվությունը սահմանելու համար»: Դատարանն իր որոշման մեջ նաև նշվում է, որ մնացած բողոքները չեն ընկնում դատարանի մնացորդային իրավասության շրջանակում դիտարկվող որևէ կատեգորիայի տակ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում