Հնարավորություն չենք ունեցել ծանոթանալու Ռուբեն Վարդանյանի գործի մեղադրական եզրակացությանը. փաստաբան | news.am

Ռուբեն Վարդանյանի դատավճիռը էտալոնային է. խախտված են մարդկային ողջամտության և բանականության սահմանները. Սիրանուշ Սահակյան | news.am

news.am Արդեն Free Armenian Prisoners կայքէջում հրապարակվել է Ռուբեն Վարդանյանի պաշտոնական մեղադրական եզրակացությունը և դատավճիռը, որը հրապարակվել էր այս տարվա փետրվարի 17-ին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի պաշտպան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Սիրանուշ Սահակյանը։

«Այս դատավճռի ուսումնասիրությունը մեզ ցույց տվեց, որ տեղի են ունեցել բազմաթիվ աննախադեպ մարդու իրավունքների խախտումներ, ողջ դատավարությունը եղել է ֆարս, դրա արդյունքը լեգիտիմ չէ, և իհարկե, մենք մեր իրավական փաստարկները ներկայացրել ենք Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։

Ռուբեն Վարդանյանի գործին արդեն իսկ տրված է համար և գործը քննվելու է Եվրոպական դատարանի կողմից, համապատասխան փուլերում մենք նաև մանրամասներ կտրամադրենք։

Այս դատավճիռը նաև էտալոնային է, որտեղ ոչ միայն խախտված են իրավական նորմերը, բարոյական նորմերը, այլ նաև մարդկային ողջամտության և բանականության սահմանները։ Այնտեղ տեղ գտած փաստերը և այսպես կոչված ապացույցները և դրանց հիման վրա կատարված եզրահանգումները ուղղակի չեն տեղավորվում մարդկային առողջ դատողության, ողջամտության, բանականության տիրույթում։

Մեզ համար շատ կարևոր է, որ մասնագիտական համայնքները, ակադեմիկները, ուսանողները ուսումնասիրեն և կարողանան անկախ, ինքնուրույն տեսակետ ձևավորել այդ դատավարության և դրա արդյունքի դատավճռի վերաբերյալ»,–ասաց նա։

ՍԻրանուշ Սահակյանի խոսքով, Ռուբեն Վարդանյանին վերագրվել են մի քանի տասնյակ արարքներ, մեղադրանքներ, այդ թվում ագրեսիա և մարդկային ավերվածություններ, զոհեր պատճառելը։ Օրինակ նշվում է, որ 2021–ի նոյեմբերի 16-ին հայկական զինված ուժերը հարձակվել են Ադրբեջանի վրա և այս հարձակումները հակազդելու նպատակով եղել են զոհեր, հարձակման հետևանքով կան տուժածներ, և որպես ապացույց դատարանում հանդես է եկել զոհը, որը նշել է, որ այդ հարձակման հետևանքով վնասվածքներ է կրել, և այս դրվագը վերագրվել է Ռուբեն Վարդանյանին։

Ռուբեն Վարդանյանը տարաբնույթ բարեգործական ծրագրեր է իրականացրել, սոցիալական ծրագրերում է ակտիվ ներգրավվածություն ունեցել, և այս դրվագները ևս որակվել են որպես հանցավոր գործունեություն։ Օրինակ, վերանորոգվել են դպրոցներ, մանկապարտեզներ կամ Ռուբեն Վարդանյանը ֆինանսավորել է Արցախում տեղի ունեցած մեծ հարսանիքը, ինքնին այս հարսանիքի կնքահայր լինելը կրկին որակվել է որպես հանցավոր գործունեություն»,– ընդգծեց Սիրանուշ Սահակյանը։ Նա հավելեց, որ ««Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Բաքվի դատարանի կողմից ևս որակվել է որպես հանցավոր գործունեություն, իսկ նախաձեռնության շրջանակներում դափնեկիրներն ընկալվել են որպես հանցավոր կազմակերպության անդամներ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն