Թրամփն իր սոցցանցում հրապարակել է Ուիթկոֆի հոդվածը՝ նվիրված Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությանը | factor.am

Թրամփն իր սոցցանցում հրապարակել է Ուիթկոֆի հոդվածը՝ նվիրված Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությանը | factor.am

factor.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում կիսվել  է  հատուկ  բանագնաց Սթիվ Ուիթկոֆի՝ Washington Examiner-ում օգոստոսի 10-ին հրապարակված  «Ինչպես Թրամփը սառեցված հակամարտությունը վերածեց խաղաղության մոդելի» վերնագրով հոդվածով։ Այն նվիրված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։

Հոդվածում նշվում է, որ  դիվանագետների սերունդներ Ադրբեջանի և Հայաստանի միջև տասնամյակներ տևած դաժան հակամարտությունը համարել են անլուծելի և այն ավարտվել է, երբ նախագահ Դոնալդ Թրամփը վերադարձել է  պաշտոնին։

«Նախագահի համարձակ, տեսլական ունեցող առաջնորդության շնորհիվ այսօր լրանում է այս երկու ազգերի միջև խաղաղության համատեղ հռչակագրի ստորագրման մեկ տարին, որը վերջ դրեց ավելի քան 35 տարվա արյունահեղությանը՝ մի նվաճում, որը ոչ այլ ինչ է, քան  նշանակալի»,- ասվում է  հրապարկման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն