arm.sputniknews.ru Բաքվի բանտում պահվող հայ գերիների մաշկից այրելով հեռացվել են խաչի տեսքով դաջվածքները։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Մենք տեսել ենք թիրախավորված գործողություններ կրոնական խորհրդանիշների առնչությամբ։ Խաչ դաջվածքների պարագայում դրանք այրվել են, մաշկի վրայից խոշտանգման ճանապարհով վերացվել է խաչը։ Կամ, թեև որոշ սահմանափակ գրքեր տրամադրվել են հայ բանտարկյալներին, սակայն արգելվել է Աստվածաշնչի փոխանցումը կամ եղել են դեպքեր, երբ հարկադրել են Ղուրան ընթերցել»,- նշեց Սահակյանը։
Նա ընդգծեց, որ այս ամենն արձանագրվել է նաև միջազգային զեկույցներում։
Սահակյանի խոսքով՝ այս ամենը վկայում է, որ քրիստոնյա լինելը Բաքվի բանտում ավելի խոցելի է և միգուցե քրիստոնեական մշակույթ կրող լինելը դժվարացնում է նաև քաղաքակրթական երկխոսությունն Ադրբեջանի հետ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում