Ռուբեն Վարդանյանի կինը ցանկանում է իրավապաշտպան կանանց խումբ տանել Ադրբեջան | news.am

Ռուբեն Վարդանյանի կինը ցանկանում է իրավապաշտպան կանանց խումբ տանել Ադրբեջան | news.am

news.am Այո, հանդիպում տեղի է ունեցել, ներկա են եղել ԱԳՆ ներկայացուցիչներ, ոչ քաղաքական մակարդակում, և գերիների անհայտ կորած անձանց հարցերով հանձնաժողովից ներկայացուցիչներ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի պաշտպան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով նրան, որ Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերանիկա Զոնաբենդը, ցանկություն էր հայտնել հանդիպում ունենալ Նիկոլ Փաշինյանի կամ լիազոր այլ մարմնի անդամների հետ՝ Բաքու մեկնելու համար։

«Մենք բազմաթիվ հարցեր ենք քննարկել, սակայն կարևորություն ներկայացնող երկու հարցադրում կա, մեկը Կարմիր խաչի գործունեության դադարի պայմաններում այցելությունների հնարավորությունների ստեղծումը, երրորդ երկրի միջոցով Հայաստանի կողմից հյուպատոսական ծառայություններ մատուցելը Բաքվում գտնվող մեր հայրենակիցներին, և երկրորդը մարդասիրական նախաձեռնությունների իրականացումը։

Այս պահին հանդես ենք եկել կոնկրետ առաջարկով, տիկին Զոնաբենդը ցանկանում է իրավապաշտպան կանանց խումբ տանել Ադրբեջանի Հանրապետություն, և նաև Ադրբեջանի ՄԻՊ–ի հովանու ներքո կարողանալ մուտք գործել այն փակ հաստատություն, որտեղ պահվում են հայերը, և նրանց փոխանցել անձնական իրեր, լուսանկարներ, նամակներ»,– ընդգծեց նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն