news.am Նախորդ տարի Բաքվից վերադարձած 4 գերիների հետ հանդիպումներ եղել են, ես անմիջականորեն խոսել եմ, նրանցից երկուսը նաև հանդիսանում են իմ վստահորդը և նրանց առնչությամբ մենք Եվրոպական դատարանում ընթացող դատավարություններ ունենք։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի պաշտպան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Սիրանուշ Սահակյանը։
«Նրանցից մեկը Վագիֆ Խաչատրյանն է, որի գործը ունի առանձնահատկություններ, քանի որ առևանգվել էր Կարմիր խաչի ավտոմեքենայից և այստեղ նաև միջազգային անձեռնմխելիության խախտումներին առնչվող շատ լրջագույն իրավական հարցադրումներ կան»,- ասաց նա։
Անդրադառնալով գերիների վերադարձի խնդրին, Սահակյանն ասաց. «Գերիների ազատ արձակումը ենթադրում է անմիջական քաղաքական լուծում, որովհետև գերևարումն ինքնին կապված է հակամարտության հետ. անձանց անազատության մեջ պահելը, առնչություն ունի հակամարտությանը և հակամարտության փակումը պետք է առաջ բերի անազատության մեջ պահվող անձանց ազատ արձակում և հայրենադարձում իրենց քաղաքացիության երկիր։
Սակայն գերեվարման առնչվող հարցերը ունեն նաև կոշտ իրավական կարգավորում, մարդասիրական իրավունքը սահմաններ է դնում, թե երբ կարելի է անձին գերեվարել, և որքան ժամանակ է, որ գերեվարումը կարող է օրինական լինել, և հակամարտության դադարը առաջ է բերում անհապաղ ազատ արձակման պարտականություն։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում