Կրեմլը հայտնում է՝ Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելը դեռ հնարավոր է | azatutyun.am

Կրեմլը հայտնում է՝ Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելը դեռ հնարավոր է | azatutyun.am

azatutyun.am Կրեմլն այսօր հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության համաձայնության հասնելու հնարավորությունը պահպանվում է, սակայն այս պահին դրա համար կոնկրետ հիմքեր չկան։

Միաժամանակ, Կրեմլը հրաժարվել է հաստատել, թե արդյոք ԱՄՆ բանագնացները Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները առաջիկա օրերին նախատեսում են այցելել Մոսկվա։

Լրագրողների հարցին, թե ինչ կարող է ասել այն տեղեկությունների մասին, որ բանագնացները հանգստյան օրերին նախատեսում են այցելել Ռուսաստան և Ուկրաինա՝ խաղաղության շուրջ բանակցություններ վարելու նպատակով, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է, որ ցանկացած շփման մասին կհայտարարվի այն ժամանակ, երբ դրանք տեղի ունենան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն