arm.sputniknews.ru «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Այս մասին դատարանի բակում հայտնեց փաստաբան Էմին Խաչատրյանը։
Ծառուկյանի խափանման միջոց կալանքի երկարաձգման մասին հարցը քննվել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ՝ սեպտեմբերի 3-ին, ավելի քան 6 ժամ։
«Եվս մեկ անգամ հաստատվեց, որ իրավունքի գերակայությունը Հայաստսնում տեղ չունի: Իրականում որևէ ծանրակշիռ փաստարկ չկա, դրանք կանխատեսական դատողություններ են, դատարանին ներկայացված գործի նյութերից որևէ հանգամանք չի հաստատում, որ պարոն Ծառուկյանն ազատության մեջ մնալով կարող է խանգարել գործի քննությանը: Լրիվ մերկապարանոց հայտարարություններ են»,- ասաց Խաչատրյանը: