Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ, կարևորելով համալիր հարկային ստուգումների իրականացումը ոչ միայն որպես հարկային պարտավորությունների վերահսկողության, այլև՝ հարկային կարգապահության բարձրացման և հարկ վճարողների կողմից օրենքով սահմանված պարտավորությունների կամավոր ու պատշաճ կատարման խթանման գործիք, ներկայացվում է 2026 թվականի առաջին կիսամյակում իրականացված համալիր հարկային ստուգումների արդյունքները:
2026 թվականի առաջին կիսամյակում իրականացվել է 218 համալիր հարկային ստուգում, որի արդյունքում հայտնաբերվել է 33․9 մլրդ դրամի հարկային պարտավորություն։
2025 և 2026 թվականների առաջին կիսամյակների արդյունքներով իրականացված համալիր հարկային ստուգումների քանակը նվազել է 89-ով կամ 29%-ով, մինչդեռ ստուգման ակտերով առաջադրված գումարների մասով արձանագրվել է 165% աճ, իսկ ճշտված հաշվարկների ներկայացման մասով գումարային 34% աճ։