factor.am OpenAI-ը թողարկել է GPT-6 Astra-ն, որը ընկերությունը անվանում է իր մինչ օրս ամենահզոր մոդելը: Ընկերությունը նշում է, որ մշակումն միավորել է նախնական ուսուցման, ամրապնդման միջոցով ուսուցման և մոդելի վարքագիծը օգտատիրոջ մտադրություններին համապատասխանեցնելու ոլորտներում տարիների ընթացքում իրականացված հետազոտությունները, գրում է The Insider-ը։
Ընկերության հաղորդմամբ՝ Astra-ն ռեկորդային արդյունքներ է ցույց տալիս համակարգչի և բրաուզերի հետ փոխազդեցության, ինչպես նաև ծրագրային ապահովման մշակման, կիբերանվտանգության, գիտության և այլ մասնագիտական առաջադրանքների ոլորտներում։
Մոդելը FrontierMath Tier 4 թեստում 98% արդյունք է ցույց տվել։ OpenAI-ի տվյալներով՝ այն արդեն օգնել է լուծել մաթեմատիկական մի քանի վաղուց չլուծված խնդիրներ։
OpenAI-ն ավելի վաղ թողարկել էր մոդելի նախորդ տարբերակը՝ GPT-5.5-ը։ Հուլիսին ընկերությունը թողարկել էր 5.6 մոդելների ընտանիքը՝ կենտրոնացած կոդավորման, բազմաքայլ աշխատանքի և կիբերանվտանգության վրա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում