«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ սեպտեմբերի 5-ին ժամը 09:30-22:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի ջրամատակարարումը:
Սեպտեմբերի 5-ին ժամը 09:30-16:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի ջրամատակարարումը:
Սեպտեմբերի 5-ին ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Արարատի մարզի ք. Արտաշատ Բակունցի փողոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: