Ռուսաստանը հարվածներ է հասցնում Ուկրաինայի օդանավակայաններին՝ ԱՄՆ դեսպանների այցից առաջ. Զելենսկի | azatutyun.am

Ռուսաստանը հարվածներ է հասցնում Ուկրաինայի օդանավակայաններին՝ ԱՄՆ դեսպանների այցից առաջ. Զելենսկի | azatutyun.am

azatutyun.am Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր դատապարտել է Ռուսաստանի կողմից քաղաքացիական օբյեկտներին, այդ թվում՝ Կիևի երկու օդանավակայաններին հասցված հարվածները։ Հարձակումները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ ակնկալվում է, որ ԱՄՆ բանագնացները կժամանեն մայրաքաղաք՝ ավելի քան չորս տարի շարունակվող պատերազմին վերջ տալու ծրագիրը քննարկելու համար։

Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի արևելյան Դնեպրոպետրովսկի շրջանում գտնվող պողպատաձուլական գործարանին հասցված բալիստիկ հրթիռի հարվածի հետևանքով հինգ մարդ է զոհվել, վնասվել են արտադրական օբյեկտներն ու ենթակառուցվածքները, ինչի հետևանքով գործարանի ամբողջ աշխատանքը դադարեցվել է։

«Սա ևս մեկ հարձակում է «Մետինվեստ»-ի քաղաքացիական նշանակության պողպատաձուլական ձեռնարկության վրա և ևս մեկ ապացույց այն բանի, որ Ռուսաստանը համակարգված հարվածներ է հասցնում Ուկրաինայի արդյունաբերական ներուժին», – ասվում է ընկերության հայտարարության մեջ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն