Նեպալում հզոր սողանքի և ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1 344-ի | 1lurer.am

Նեպալում հզոր սողանքի և ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1 344-ի | 1lurer.am

1lurer.am  Նեպալում հզոր սողանքի և ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1 344-ի։ Երկրի ոստիկանությունից հայտնել են, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, անհետ կորած է համարվում 4 886 մարդ, որոնց թվում՝ 698 օտարերկրացի:

Ավելի վաղ որոնողական աշխատանքների ընթացքում հիդրոէլեկտրակայանի ջրածածկ թունելից փրկարարները դեպքերից 9 օր անց ողջ են դուրս բերել երկու աշխատողի: Տուժածները հոսպիտալացվել են վնասվածքներով և թթվածնի պակասով:

Թունելների շրջանում աշխատանքները շարունակվում են, այնտեղ կարող է գտնվել ևս 150 մարդ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն