Auto Draft

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել | armenpress.am

armenpress.am Հունաստանի ռազմաօդային ուժերի F-4 Phantom կործանիչը կործանվել է «Athens Flying Week» ավիաշոուի ցուցադրական թռիչքի ժամանակ։

Associated Press-ը գրում է, որ վթարը տեղի է ունեցել Աթենքից շուրջ 50 կմ հեռավորության վրա գտնվող Տանագրա ավիաբազայում՝ հազարավոր հանդիսատեսների ներկայությամբ։

Երկտեղանոց ինքնաթիռի կործանումից հետո տարածքում հրդեհ է բռնկվել և սև ծխի խիտ սյուն է բարձրացել։ Դեպքի վայր է ուղարկվել ջրատար ուղղաթիռ։

Հանդիսատեսների շրջանում տուժածների մասին տեղեկություններ չկան։ Հունաստանի ռազմաօդային ուժերը դեռ չեն հայտնել՝ արդյոք օդաչուներին հաջողվել է կատապուլտավորվել։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն