1lurer.am Գազան չի վերականգնվի՝ առանց ապառազմականացման՝ հայտարարել է Իսրայելի վարչապետը։
«Վերականգնման հարցը մենք քննարկում ենք մեր ամերիկացի գործընկերների հետ: Երբեմն մեր տեսակետները համընկնում են, երբեմն՝ ոչ: Եվ երբ մենք համաձայն չենք, նրանք պաշտպանում են իրենց շահերը, իսկ ես պաշտպանում եմ Իսրայելի շահերը, և ես առաջ եմ մղում իմ տեսակետը»,- նշել է Բենիամին Նեթանյահուն։
Նա անդրադարձել է նաև Մերձավոր Արևելքում վերջին շրջանում տեղի ունեցող փոփոխություններին: Եթե Իրանը հարձակվի Իսրայելի վրա, ապա լուրջ հակահարված կստանա՝ ասել է Ներթանյահուն՝ չմանրամասնելով Թել Ավիվի հնարավոր գործողությունները։
Խոսելով իր որդու դեմ մահափորձի մասին՝ Իսրայելի վարչապետը հաստատել է այդ տեղեկությունը։ Նրա խոսքով՝ անվտանգության ծառայություններն օպերատիվ են գործել, և նրա որդին արագ տարհանվել է ԱՄՆ-ից: