Չինաստանը և Սինգապուրը համատեղ ռազմածովային զորավարժություններ են սկսել Հարավչինական ծովում | news.am

Չինաստանը և Սինգապուրը համատեղ ռազմածովային զորավարժություններ են սկսել Հարավչինական ծովում | news.am

news.am Չինաստանի Գուանտուն նահանգում մեկնարկել են Չինաստանի և Սինգապուրի ռազմածովային համատեղ 5-րդ վարժանքները։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Բացման արարողությունը տեղի է ունեցել Չժանցզյան քաղաքի ռազմածովային բազայում։ Վարժանքներն անցկացվում են քաղաքին հարող ջրային և օդային տարածքներում. դրանք ներառում են մարտական կրակոցներ, ծովում պաշարների համալրում, ինչպես նաև որոնողափրկարարական համատեղ գործողություններ։

Զորավարժություններին մասնակցում է երկու ռազմանավ՝ չինական «Դալի» կառավարվող հրթիռային ֆրեգատը և սինգապուրյան RSS Steadfast ֆրեգատը։

Չինաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ վարժանքների նպատակն է ամրապնդել փոխադարձ վստահությունը, զարգացնել գործնական համագործակցությունը և բարձրացնել տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը համատեղ ապահովելու երկու երկրների կարողությունները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն