«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 7-ը՝ ժամը 10:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի Հովտաշեն գյուղի, Մխչյան գյուղի 1-5 փողոցների, Մրգավետ գյուղի Աշոտ Երկաթի, Գ. Նժդեհի, Զարյանի, Չարենցի, Օրբելու փողոցների ջրամատակարարումը:
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 08:00-12:00-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Կաբելագործներ փողոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: