Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի իր պաշտոնակիցների հետ | azatutyun.am

Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի իր պաշտոնակիցների հետ | azatutyun.am

azatutyun.am Շաբաթ ուշ երեկոյան կայացած առանձին հեռախոսազրույցների ընթացքում Իրանի արտգործնախարար նախարար Աբբաս Արաղչին, Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բին Ֆարհանը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը քննարկել են երկկողմ հարցերը, տարածաշրջանային զարգացումները և տարածաշրջանում կայունությունը վերականգնելուն ուղղված վերջին դիվանագիտական ջանքերը, հայտնում է իրանական IRNA-ն:

Հաղորդվում է, որ բանակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակին:

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ Վաշինգտոնը չի պատրաստվում բանակցել Թեհրանի հետ, քանի դեռ իրանական ուժերը չեն դադարեցրել Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակումները:

«Դուք պետք է դադարեք կրակել առևտրային նավերի վրա: Ամեն ինչ այնքան պարզ է… Նախագահը շատ հստակ է եղել. մենք չենք բանակցելու նրանց հետ: Չենք բանակցելու, մինչև չդադարեն առևտրային նավերի վրա կրակել»,- ասել էր փոխնախագահը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն