ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆն ու Քուշները գնացքով ժամանել են Կիև․ AFP | azatutyun.am

ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆն ու Քուշները գնացքով ժամանել են Կիև․ AFP | azatutyun.am

azatutyun.am Միացյալ Նահանգների բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշներն այսօրժ ամանել են Կիև: Սա ամերիկացի պաշտոնյաների առաջին այցն է Ուկրաինա: Նրանք Ուկրաինայում բանակցություններ կանցկացնեն Ռուսաստանի հետ պատերազմին վերջ դնելու ուղիների շուրջ։

Նրանց այցը տեղի է ունենում Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից մեկ օր անց։

Ուիթքոֆն ու Քուշները Կիև են ժամանել գնացքով, հայտնել է AFP-ի լրագրողը, որը գտնվել է Ուկրաինայի մայրաքաղաքի երկաթուղային կայարանում։ Նախատեսվում է, որ նրանք բանակցություններ կանցկացնեն նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն