Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով | factor.am

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով

Երևան քաղաքում սեպտեմբերի 6-ի երեկոյան, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ։ Սեպտեմբերի 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 6-ին կեսօրից հետո, 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևելյան և արևելյան`2-5 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-21/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-9-ին կնվազի 4-7 աստիճանով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն