Քյոլնում Rheinmetall պաշտպանական ընկերության դեմ հակապատերազմական ակցիան վերածվել է ոստիկանության հետ բախումների. տուժել է 11 ոստիկան | news.am

Քյոլնում Rheinmetall պաշտպանական ընկերության դեմ հակապատերազմական ակցիան վերածվել է ոստիկանության հետ բախումների. տուժել է 11 ոստիկան | news.am

news.amՔյոլնում գերմանական Rheinmetall պաշտպանական կոնցեռնի դեմ հակապատերազմական ցույցն ավարտվել է մասնակիցների մի մասի և ոստիկանության միջև բախումներով, հայտնում է DW-ն։

Ակցիան անցկացվել է շաբաթ օրը «Խաղաղություն բոլորի համար մոլորակի վրա» կարգախոսի ներքո՝ «Ապազինել Rheinmetall-ը» շարժման բողոքի արշավի շրջանակում։

Ոստիկանության տվյալներով, ցույցին մասնակցել է մոտ հազար, մինչդեռ կազմակերպիչները մասնակիցների թիվը գնահատել են ավելի քան 3,5 հազար։ Երթի մեկնարկից կարճ ժամանակ անց դեմքերը ծածկած ցուցարարների մի խումբ ներկով փաթեթներ է նետել բանկի շենքի վրա և սկսել է հարձակվել ոստիկանների վրա։

Իրավապահների տվյալներով, ոստիկանների ուղղությամբ կրակել են պողպատե գնդիկներով, ինչպես նաև նրանց հարվածներ են հասցրել ձեռքերով ու ոտքերով և նրանց վրա ցողել կրակմարիչների պարունակությունը։ Ինչպես պնդվում է, ակցիայի երկու մասնակից փորձել են խլել ոստիկանության աշխատակցի ծառայողական զենքը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն