Քննարկվել են Կառավարության ծրագրի՝ ՆԳՆ և ենթակա ծառայություններին վերաբերող դրույթների կատարման ընթացքը | shantnews.am

Քննարկվել են Կառավարության ծրագրի՝ ՆԳՆ և ենթակա ծառայություններին վերաբերող դրույթների կատարման ընթացքը

ՆԳ նախարարությունում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է նախարար Արփինե Սարգսյանը։

Խորհրդակցությանը մասնակցել են նախարարի տեղակալները, ծառայությունների պետերը, նախարարության և ենթակա ծառայությունների ղեկավար կազմը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ը։

«Քննարկվել են ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագրով ՆԳ նախարարությանն ու ենթակա ծառայություններին վերաբերող դրույթները։ Ներկայացվել են դրանց իրականացման ուղղությամբ ընթացող աշխատանքները, ինչպես և նախատեսվող ծրագրերն ու առաջնահերթությունները։

Արփինե Սարգսյանն ընդգծել է Կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումների լիարժեք և հետևողական իրականացման կարևորությունը՝ հանձնարարելով ապահովել յուրաքանչյուր ուղղությամբ սահմանված նպատակների պատշաճ և ժամանակին կատարումը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն