azatutyun.am Գերմանիայի արևելյան Սաքսոնիա-Անհալթ երկրամասում ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարել ընտրություններում, սակայն չի ստացել միայնակ կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնությունը։
Վերջնական տվյալներով՝ AfD-ն հավաքել է ձայների 43,8 տոկոսը՝ գրեթե կրկնապատկելով հինգ տարի առաջ ստացած արդյունքը։ Երկրամասային խորհրդարանում կուսակցությունը կունենա 83 մանդատից 39-ը․ մեծամասնություն ունենալու համար նրան ևս երեք մանդատ է պակասում։
Կանցլեր Ֆրիդրիխ Մերցի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը ծանր պարտություն է կրել՝ ստանալով ընդամենը 17,2 տոկոս և կորցնելով նախորդ ընտրությունների համեմատ իր աջակցության մոտ կեսը։ Սոցիալ-դեմոկրատները ստացել են 9,3, Կանաչները՝ 8,9, Ձախ կուսակցությունը՝ 8,6 տոկոս։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում