civilnet.am Երևանի հանրային տրանսպորտի ամենասուր խնդիրը փողոցների ծանրաբեռնվածությունն ու ապօրինի կայանումներն են, սեպտեմբերի 7-ի գործակարգավարական նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ խնդիրը պայմանավորված է ընդհանուր երթևեկության կազմակերպմամբ, մարդատար ավտոմեքենաների թվի աճով և տարբեր հատվածներում մեքենաների ապօրինի կանգառներով։
Ըստ Ավինյանի՝ ավտոբուսների համար առանձնացված գծերը այլընտրանք չունեն և անհրաժեշտ են հանրային տրանսպորտի արագ տեղաշարժն ապահովելու համար։
Աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացվեց սեպտեմբերի առաջին շաբաթվա հանրային տրանսպորտից օգտվելու ցուցանիշները։ Ըստ այդմ՝ տրոլեյբուսներում արձանագրվել է ավելի քան 219,000 վավերացում, մետրոպոլիտենում՝ 621,000, իսկ ավտոբուսներում՝ ավելի քան 2,7 մլն վավերացում։ Ընդհանուր առմամբ, ավելի քան 3,5 մլն վավերացում է եղել։ Նշվեց, որ առկա է բնական աճ՝ պայմանավորված ուսումնական սեզոնի մեկնարկով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում