azatutyun.am Եվրամիությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Հյուսիսային Կորեայում գործող մանկական ճամբարի նկատմամբ, ուր, ըստ ԵՄ փաստաթղթի, Ռուսաստանը տեղափոխում է Ուկրաինայի օկուպացված տարածքներից տարված երեխաներին։ Փաստաթղթին ծանոթացել է «Ազատություն» ռադիոկայանը։
Խոսքը Հյուսիսային Կորեայի արևելքում գտնվող «Սոնդովոն» միջազգային մանկական ճամբարի մասին է։ ԵՄ փաստաթղթի համաձայն՝ այն մասնակցում է Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներից երեխաներին Հյուսիսային Կորեա տեղափոխելու կազմակերպված ծրագրերին։
Փաստաթղթում նշվում է, որ պաշտոնապես ծրագիրը ներկայացվում է որպես մշակութային փոխանակում, սակայն երեխաներին այնտեղ ռուսամետ քարոզչություն է ներկայացվում։ ԵՄ-ն պնդում է, որ ճամբարը ներգրավված է ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման, գաղափարական ազդեցության և ռազմականացման գործընթացում՝ Ռուսաստանի հետ համակարգմամբ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում