Փաշինյանն առաջիկայում կարող է այցելել Մոսկվա․ Պեսկով | azatutyun.am

Փաշինյանն առաջիկայում կարող է այցելել Մոսկվա․ Պեսկով | azatutyun.am

azatutyun.am Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կարող է այցելել Ռուսաստան։ Այցը նախատեսվում է այս տարվա ընթացքում, սակայն հստակ ժամկետները դեռ որոշված չեն, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Փաշինյանի՝ Մոսկվա այցի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ։ Հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ պայմանավորվել են «անկեղծ և կառուցողական խոսակցությունը» շարունակել Մոսկվա իր առաջիկա այցի ընթացքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն