azatutyun.am Իրանի կառավարությունը հայտարարել է, որ բարձրացնում է բենզինի գինը «խոշոր» սպառողների համար: Խոսքն այն սպառողների մասին է, որոնք ամսական ավելի քան 110 լիտր վառելիք են օգտագործում, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Թեհրանն այս որոշումը կայացրել է ԱՄՆ պատժամիջոցների և ամերիկյան զինուժի կողմից երկրի նավահանգիստների շրջափակման ֆոնին, ինչը շարունակում է կաթվածահար անել երկրի տնտեսությունը։
Կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին ասել է, որ առաջին և երկրորդ քվոտաների գինը, որոնք թույլ են տալիս մինչև 110 լիտր վառելիք գնել, կմնա անփոփոխ։
Սակայն, երրորդ քվոտայի գինը կկրկնապատկվի՝ հասնելով մեկ լիտրի համար 100,000 իրանական ռիալի՝ մոտ 4.5 ԱՄՆ ցենտ՝ հիմնվելով ազատ շուկայի գների վրա (ԱՄՆ մեկ դոլարը վաճառվում է 1,374,600 ռիալով)։ Նոր սակագներն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 8-ից։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում