azatutyun.am Լիբանանի հարավում գտնվող Քֆար Ռումման քաղաքին Իսրայելի զինուժի հասցրած հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և երկու բժիշկ, հայտնում է Reuters-ը` Լիբանանի պետական լրատվական գործակալության հղումով:
Վերջին օրերին Իսրայելն ուժեղացրել է Հարավային Լիբանանի ռմբակոծությունները՝ չնայած հունիսյան հրադադարին, որը նախատեսված էր իսրայելական բանակի և Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված լիբանանյան «Հեզբոլա» զինված խմբավորման միջև մարտերը դադարեցնելու համար: Երեկ էլ Իսրայելի հարլվածներից առնվազն յոթ մարդ է զոհվել Լիբանանում:
Reuters-ը հայտնում է, որ այսօրվա հարվածները տեղի են ունեցել առանց Իսրայելի զինվորականների կողմից տարհանման մասին նախազգուշացման։ Իսրայելի բանակը անմիջապես չի պատասխանել գործակալության հարցերին հարվածների վերաբերյալ, այդ թվում՝ այն մասին, թե արդյոք տեղյակ էին հարվածների վայրերում բժիշկների և երեխաների առկայության մասին և ինչու տարհանման մասին նախազգուշացում չի տրվել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում