Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր | factor.am

Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր | factor.am

factor.am ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում են Կրեմլից։ Ըստ տարածված հաղորդագրության՝ զրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։

«Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության մի շարք ակտուալ հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել երկկողմ շփումները տարբեր մակարդակներում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը նույնաբովանդակ հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ  սեպտեմբերի 7-ին Վլադիմիր Պուտինն է զանգահարել Իլհամ Ալիևին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն