ԿԽՄԿ–ն դեռ համաձայնություն չունի Բաքվում պահվող հայերին կրկին այցելելու համար․ Ամատունի | arm.sputniknews.ru

ԿԽՄԿ-ն դեռ համաձայնություն չունի Բաքվում պահվող հայերին կրկին այցելելու համար․ Ամատունի | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Կողմերի միջև դեռևս համաձայնություն չկա, որպեսզի Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր մարդասիրական առաքելության շրջանակում՝ որպես չեզոք միջնորդ, կրկին այցելի Ադրբեջանում պահվող հայերին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և հանրային կապերի ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Զառա Ամատունին Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց, որ նույնիսկ համաձայնություն ստանալու դեպքում կազմակերպությունը նախապես չի հայտարարի նախատեսվող այցի մասին։

«Առհասարակ, եթե լինում է հաստատում, միայն տեսակցության ավարտին մենք կարող ենք դա հրապարակային դարձնել»,– ասաց նա։

Նա նշեց, որ բոլոր ընթացակարգերը պահպանելու և, ամենակարևորը, համաձայնությունը ստանալու պարագայում պատրաստ են շատ արագ կազմակերպել տեսակցություն։

«Այս պահին նման հաստատում մենք չունենք»,– ասաց Ամատունին։

Ադրբեջանում պահվող հայերի հետ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների վերջին տեսակցությունը տեղի է ունեցել 2025 թվականի դեկտեմբերին՝ արդեն այն ժամանակ, երբ կազմակերպությունն Ադրբեջանում ներկայություն չուներ։ Ամատունու խոսքով՝ չնայած ԿԽՄԿ-ն անցյալ տարվա սեպտեմբերից այլևս չի գործում Ադրբեջանում, կազմակերպության կենտրոնակայանի մակարդակով Ադրբեջանի իշխանությունների հետ երկխոսությունը շարունակվում է։

Թե ինչ հարցեր են քննարկվում այդ շփումների ընթացքում, ԿԽՄԿ-ն չի հրապարակում․ կազմակերպության երկխոսությունը ներգրավված կողմերի հետ ընթանում է գաղտնապահության սկզբունքով։

«Բնականաբար, մենք փորձում ենք ուշադրություն հրավիրել բոլոր այն մարդասիրական հարցերի վրա, որտեղ մեր առաքելությունը կարող է շարունակել իրագործվել, և դրանց թվում են նաև Ադրբեջանում այս պահին պահվող հայերի տեսակցությունները»,– նշեց Ամատունին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն