Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը սեպտեմբերի 4-ին հսկողություն է իրականացրել մայրաքաղաքում գործող «Էմիլի ֆարմ» դեղատնային ցանցի 7 մասնաճյուղերում։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
Հսկողության արդյունքում արձանագրվել է վարչական իրավախախտման 9 դեպք, որից՝
-6-ը՝ պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի,
-3-ը՝ չթույլատրված ապրանքատեսակի՝ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի վաճառքի վերաբերյալ։
Միջոցառումները կրելու են շարունկական բնույթ: