ԱԺ նախագահը և Շվեդիայի դեսպանը կարևորել են երկկողմ համագործակցության խորացման և զարգացման անհրաժեշտությունը | 1lurer.am

ԱԺ նախագահը և Շվեդիայի դեսպանը կարևորել են երկկողմ համագործակցության խորացման և զարգացման անհրաժեշտությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստին։

Եվա Սունդքվիստը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և հաջողություններ։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Շվեդիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին՝ ընդգծելով երկկողմ համագործակցության խորացման և առկա կապերի առավել զարգացման կարևորությունը։

Ռուբեն Ռուբինյանն ու Եվա Սունդքվիստը կարևորել են նաև երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության ընդլայնումն ու միջխորհրդարանական շփումների ակտիվացումը։

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին և վերջին զարգացումներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն