Սոցցանցային ղազախական տիրույթում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները կեղծիք են | 1lurer.am

Սոցցանցային ղազախական տիրույթում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները կեղծիք են | armenpress.am

armenpress.am Ղազախական անվանումներով որոշ օգտահաշիվներ «Ֆեյսբուք», «Թրեդս» և այլ սոցիալական ցանցերում տարածել են հայտարարություններ՝ իբր Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների, ԵԱՏՄ հարցով հանրաքվեի, Ադրբեջանի հետ ընթացող գործընթացների վերաբերյալ, որոնք վերագրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից այդ հայտարարությունները վարչապետին վերագրելը կեղծիք և ապատեղեկատվություն են համարել:

«Որոշ օգտահաշիվներում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները ապատեղեկատվություն են և կեղծիք: Վարչապետ Փաշինյանը երբևէ նման հայտարարությամբ հանդես չի եկել»,- նշեցին վարչությունից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն