Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին | factor.am

Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին | factor.am

factor.am Եվրոպական հանձնաժողովի գլխավոր խոսնակը դեռևս վաղ է համարում նշել կոնկրետ ժամկետ, թե երբ Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի ճանապարհորդել Եվրոպական Միության երկրներ։

Բրյուսելում Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակ Պաուլա Պինյոն պատասխանել է Factor TV-ի հարցին՝ արդյոք կարող ենք 2029 թվականը իրատեսորեն համարել թիրախային ժամկետ, թե դեռ վաղ է նման կանխատեսում անելը։

Ազգային ժողովում Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ․ «Մենք մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում»։

Factor TV-ն միաժամանակ հարց է հնչեցրել՝ արդյոք Եվրոպական Միությունը Հայաստանի հետ քննարկում է ՀՀ-ի կողմից Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ մտցնելու հնարավորությունը՝ վիզաների ազատականացման բանակցությունների շրջանակում։

Պաուլա Պինյոի խոսքով՝ Բրյուսելը մեծապես շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության իրական և հետևողական ամրապնդմամբ։ Որպես այդ հարաբերությունների խորացման ակնառու ապացույց՝ խոսնակը հիշատակել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ վերջին շրջանում Հայաստան կատարած երկու այցելությունները։

«Ակնհայտ է, որ մենք ներգրավված ենք և Հայաստանի հետ քննարկում ենք մի շարք թեմաներ՝ հասկանալու, թե ինչպես կարող ենք ունենալ ավելի սերտ համագործակցություն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն