azatutyun.am ՌԴ արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ «Ռուսաստանը հետ է կանչում համաձայնությունը Սանկտ Պետերբուրգում Գերմանիայի Դաշնային Հանրապետության գլխավոր հյուպատոսության գործունեությանը»: Ներկայացուցչությունը պետք է դադարեցնի աշխատանքը մինչև սեպտեմբերի 18-ը, և բոլոր աշխատակիցները պետք է լքեն Ռուսաստանը, հայտարարում է նախարարությունը:
Նշվում է նաև, որ Գյոթեի անվան գերմանական մշակութային կենտրոնները պետք է դադարեցնեն իրենց աշխատանքը Ռուսաստանում, իսկ դրանց գործուղված աշխատակիցները պետք է դուրս գան երկրից մինչև սեպտեմբերի 13-ը:
Ըստ հաղորդագրության՝ սրանք միջոցառումներ են ի պատասխան «Գերմանիայի իշխանությունների ոչ-բարեկամական գործողությունների», և դրանց մասին հայտարարվել է Ռուսաստանում Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում