ԱՄՀ առաքելության ներկայացուցիչների հետ քննարկվել են հարկային վարչարարության բարելավման հարցեր | 1lurer.am

ԱՄՀ առաքելության ներկայացուցիչների հետ քննարկվել են հարկային վարչարարության բարելավման հարցեր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վրեժ Մխիթարյանը հյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։

«Ողջունելով առաքելության անդամներին՝ ՊԵԿ նախագահի տեղակալն ընդգծել է Պետական եկամուտների կոմիտեի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև ձևավորված երկարամյա ու արդյունավետ համագործակցության կարևորությունը։

ԱՄՀ առաքելության շրջանակում՝ սեպտեմբերի 7-18-ը, ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների հետ նախատեսվում է անցկացնել հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվելու են չձևակերպված աշխատանքային հարաբերությունների բացահայտմանն ուղղված հարկային վարչարարության գործընթացների կատարելագործման, ինչպես նաև միջազգային չափանիշների և լավագույն փորձի ներդրման ուղղությունները։

Հանդիպման ընթացքում կողմերը վստահություն են հայտնել, որ այս առաքելության շրջանակում նախատեսված հանդիպումները, ԱՄՀ կողմից տրամադրվող աջակցությունն ու ներկայացվող առաջարկությունները կնպաստեն առավել արդյունավետ և թափանցիկ հարկային վարչարարության իրականացմանը»,- նշած է ՊԵԿ հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն