1lurer.am Իրանի արտգործնախարարությունը զգուշացրել է Հարավային Կորեային լուրջ հետևանքների մասին, եթե Սեուլը որոշի զինված ուժեր ուղարկել Հորմուզի նեղուց: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին:
Նա նշել է, որ Կորեայի Հանրապետության և Իրանի հարաբերություններն ավելի քան 64 տարվա պատմություն ունեն և հիմնված են փոխադարձ հարգանքի վրա: «Իրանը կարևորում է Կորեայի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունները»,- գրել է Բաղաեին:
«Այնուամենայնիվ, այն իրավիճակում, երբ Իրանի ժողովուրդը հետ է մղում ամերիկյան ագրեսիան և վճռականորեն արձագանքում է իրանցի կանանց և երեխաների դեմ ԱՄՆ-ի ռազմական հանցագործություններին, մյուս պետությունների ռազմական ներկայությունը Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում կամ գործողությանը մասնակցությունը չի կարող չհամարվել ագրեսիայի ուղղակի աջակցություն: Դա լուրջ հետևանքներ կունենա»,- գրել է նա:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում